Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
«Ես որոշում ընդունեցի թեկնածու լինել եւս մեկ անգամ»,-իր ելույթի ժամանակ հայտարարել է նա:
Առաջիկա ընտրություններին պետության ղեկավարը գնում է որպես ինքնաառաջադրված: Հավելենք, որ մինչ այժմ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 22 թեկնածուների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments