Ստրասբուրգում տրամվայների բախման հետևանքով կա ավելի քան 20 տուժած․ The Sun

Մանրամասներ
գնացք

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին, ըստ Թերթի,  գրում է The Sun-ը։

Ըստ թերթի, ճակատ-ճակատի բախվել են տրամվայները։ Նախնական տեղեկություններով,նրանցից մեկը դուրս է եկել ռելսերից և բախվել կայարանում կայանված երկրորդ տրամվայի։

«Ներկայումս իրականացվում է փրկարարական գործողություն։ Նախնական տվյալներով առնվազն 30 մարդ վիրավորվել է», - ասվում է հրատարակության մեջ:

Կայարանը ծածկված է ծխով, իսկ The Sun-ի հրապարակած տեսանյութերում լսվում է մարդկանց ճիչերը։ Ականատեսները ջարդում են վագոնների դռները՝ մարդկանց դուրս բերելու համար։ Վթարի վայրում աշխատում են նաև շտապօգնության ծառայությունները։