6 օրում արևմուտքը Կիևին 17 000 միավոր հակատանկային զինատեսակ է փոխանցել. The New York Times

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն վեց օրվա ընթացքում Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինային տրամադրել են ավելի քան 17 000 հակատանկային զինատեսակ, գրում է The New York Times-ը։

Հաղորդվում է, որ առաքումները ներառել են Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք մեծ ռազմական բեռնատար ինքնաթիռներով թռչել ն Լեհաստանի և Ռումինիայի սահմաններով՝ ցամաքային ճանապարհով Կիև և այլ քաղաքներ տեղափոխելու համար:

Նաև, թերթը, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ Վաշինգտոնը Կիևին է հանձնել հատուկ տեխնիկա, որի օգնությամբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կարող են ապահով բանակցել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։