ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Մանրամասներ
ա

ԵԱՀԿ գործող նախագահ եւ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար, ասվում է ԵԱՀԿ կայքում։

Վրաստանում նախարար Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի եւ խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։

Ադրբեջան այցի ընթացքում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ուղեւորությունը նվիրված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության եւ կայունության զարգացմանը։