Տարածաշրջանային զարգացումների գագաթնակետը լինելու է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելը։ Իրանը հասկանում է, որ ՀՀ սահմանին՝ Մեղրի-Ագարակ հատվածում, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական և ռազմավարական դաշնակից Ադրբեջանի զինուժը կանգնեցվի, այդպիսով ՆԱՏՕ-ն է իր դեմ դուրս գալու։ Հունվարի 17-ին Մոսկվայում նախատեսված Իրանի և ՌԴ նախագահների հանդիպումը ու ստորագրվելիք համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կարող է նվազեցնել պատերազմի հավանականությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի այցերին դեպի ՀՀ և Ադրբեջան, Նահապետյանը նշեց, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, գնալով Բաքու, նախազգուշացրեց, որ չսխալվեն ու Սյունիքում գործողություն սկսեն, Իրանը կենաց-մահու կռիվ կտա, սխալվում են, եթե մտածում են, թե կարող են Իրանը մասնատել։
Խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, որ «Հայաստանը երեսուն տարի ֆաշիստական պետություն է եղել», Նահապետյանը ընդգծեց, որ դա ապտակ էր նաև Ռուսաստանին, քանի որ նրանք Հայաստանի հետ ռազմավարական, տնտեսական, քաղաքական լրջագույն պայմանագրեր են կնքել։
Բանախոսի համոզմամբ, ՌԴ-ն պետք է արձագանքի այս հայտարարություններին, քանի որ դա իրենց էր նաև ուղղված։ ՀՀ երեք նախագահները ևս պետք է հայտարարություն անեն այս առնչությամբ։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments