Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել կենտրոնամետ դաշնակից Ֆրանսուա Բայրուին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ պատգամավորները քվեարկեցին Միշել Բարնիեի գլխավորած նախկին կառավարությանը հեռացնելու օգտին, հայտնում է Euronews-ը։
73-ամյա Բայրուն կենտրոնամետ «Ժողովրդավարական շարժում» (MoDem) կուսակցության հիմնադիրն է և հարավարևմտյան Պո քաղաքի քաղաքապետը։
Ինչպես իր նախորդը, այնպես էլ Ֆրանսուա Բայրուն մեծամասնություն չունի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում): Բառնիեի նման ճակատագրից խուսափելու համար նա ստիպված կլինի բանակցել սերտորեն բաժանված ստորին պալատի մյուս կուսակցությունների հետ՝ պատգամավորների կողմից տապալվելուց խուսափելու համար:
«Դա երկար ճանապարհ է, բոլորը դա գիտեն… Ես առաջինը չեմ, ով երկար ճանապարհ է բռնել»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Բայրուն։
Մակրոնը, անշուշտ, հուսով է, որ Բայրուն կդիմանա առնվազն մինչև հուլիս, երբ կարող են տեղի ունենալ նոր խորհրդարանական ընտրություններ:
0Comments