Մեծ Բրիտանիան ծրագրում է զրահապատ զենիթահրթիռային համալիրներ ուղարկել Ուկրաինա, հաղորդում է The Times of London-ը:
Stormer մեքենաները 17 Starstreak գերարագ զենիթահրթիռային համալիրներ են արձակում, որոնք ունակ են ուղղաթռիներ եւ ինքնաթռներ ոչնչացնել: Starstreak-ը համարվում է ամենաառաջադեմ բրիտանական շարժական հրթիռային համալիրը, եւ մարտին Մեծ Բրիտանիան հրթիռների խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա:
The Times-ի տվյալներով՝ հրթիռները լազերային կարգավորման համակարգ ունեն եւ բաժանվում են երեք հատվածի, որոնց հեռահարությունը կազմում է մինչեւ յոթ կմ:
Սակայն մինչ օրս Ուկրաինան բրիտանական հրթիռները կարող էր արձակել միայն հատուկ համակարգերի օգնությամբ:
Պարբերականը նշում է, որ 13.5 տոննա կշռող Stormer-ներն ավելի հեշտ է կիրառել: Մեքենայում երեք հոգանոց անձնակազմ է աշխատելու՝ վարորդը, հրամանատարն ու հրաձիգը:
The Sun պարբերականի տվյալներով՝ մի քանի Stormers մեքենաներ Ուկրաինա կփոխադրվեն 120 զրահափոխադրիչների հետ միասին:
0Comments