Գերմանիան եւ Ֆրանսիան «ռազմավարական սխալ» են թույլ տվել՝ 2008 թ. թույլ չտալով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան NBC հեռուստաալիքի «Հանդիպում մամուլի հետ» ծրագրի շրջանակում:
«Եթե մենք ՆԱՏՕ-ի անդամ լինեինք, այս պատերազմը չէր լինի»,- ասել է Կուլեբան:
«Ռազմավարական սխալ, որը 2008թ. թույլ են տվել Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք մերժել էին ԱՄՆ-ի եւ մյուս դաշնակիցների ջանքերն՝ ուղղված Ուկրաինայի ներգրավմանը, դա այն է, ինչի համար մենք ենք վճարում: Այդ սխալի համար վճարում են ոչ թե Գերմանիան ու Ֆրանսիան, այլ Ուկրաինան»,- հավելել է նա:
0Comments