Փետրվարի 24-ից ի վեր ավելի քան հինգ միլիոն մարդ է լքել Ուկրաինայի տարածքը

Մանրամասներ
ա

Ավելի քան հինգ միլիոն մարդ է Ուկրաինայի տարածքը լքել փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 19-ն ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) պորտալում հրապարակված տվյալները:

ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի տվյալների համաձայն, գրեթե երկու ամսվա ընթացքում Ուկրաինայից հեռացել է 5 միլիոն 31 հազար 306 մարդ: 2,8 միլիոնից ավելի փախստականներ ուղեւորվել են Լեհաստան, 757 հազարը՝ Ռումինիա, շուրջ 550 հազարը՝ Ռուսաստան, ավելի քան 471 հազարը՝ Հունգարիա: Եվս գրեթե 427 հազար մարդ մեկնել են Մոլդովա, շուրջ 343 հազարը՝ Սլովակիա, ավելի քան 23 հազարը՝ Բելառուս: Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել է փետրվարի 24-ի առավոտյան: