Ուկրաինան պետք է փոխհատուցի ԱՄՆ–ին օգնության համար ոչ միայն հազվագյուտ մետաղներով, այլև նավթով և «ամեն ինչով»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պահպանողականների կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է Gazeta.ru–ն։
«Մենք պահանջում ենք հազվագյուտ մետաղներ, նավթ՝ այն ամենը, ինչ կարող ենք ստանալ»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն ու Կիևը մոտ են Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ Կողմերը շարունակում են աշխատել հնարավորինս շուտ գործարք կնքելու ուղղությամբ, հավելել է քաղաքական գործիչը։
0Comments