Հեսա Նոր տարի է գալիս, հիմա կսկսեն շտապօգնությունների «կալոնաները»՝ դեպի թաղամասեր, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի, բայց, թարս է, էս տարի էլ թունավորվեցինք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գնացեք ռեստորան, նստեք, նայեք, մարդիկ գալիս են, լավ, ճաշում են, ուրախանում են, քեֆ են անում, գնում են, հետո նայում ես սեղանին, տեսնում ես սեղանին հլը այնքան ուտելիք կա, որ մի 3 կազմ էլ կարող է այդ սեղանից օգտվել:
Նույն ձև էլ կառավարությունն է ծախսում, որովհետև մենք հո օդից չե՞նք ընկել: Ուրիշ բան, որ մենք, ինչպես ոմանք ուզում են ապացուցել, լինեինք օտարածին ինչ-որ մի հատ երևույթ, կարող էինք մեզնից պահանջեիք, որ արդյունավետ ծախսեք, ոնց որ ծախսում են, ամենաթոփ երկրները: Բայցայդ թոփ երկրները հո այդպես չե՞ն եղել»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ վերջերս ֆիլմ է դիտել Իտալիայի 1960-ականների կյանքի մասին եւ տեսել, որ այն միջավայրը, որում եղել է Իտալիան, իրեն հիշեցրել է, 1990-ականների Իջեւանը, պարզապես պետք է այդ ճանապարհն անցնել:
0Comments