Կոլումբիայի, Բրազիլիայի եւ Պարագվայի նախագահները Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ են ճանաչել՝ հայտնում է AP-ն:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կսատարի 35-ամյա օրենսդրին, «որպեսզի խաղաղությունն ու ժողովրդավարությունը վերադառնան Վենեսուելա»:
Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը Twitter-ում գրել է, որ իր երկիրը սատարում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ իր ժողովուրդը կաջակցի Գուայդոյին «ժողովրդավարության անցնելու այս գործընթացում»:
Ինչ վերաբերում է Մեքսիկային, ապա նա Վենեսուելայի քաղաքականության մեջ փոփոխություն «այս պահին» չի կանխատեսում՝ հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը,-հայտնում է Reuters-ը:
0Comments