Սարսափելին հենց ԴԱ է...
Կրկնակի սարսափելին այն է, որ այս «դասին» է պատկանում երկրի ղեկավարը՝ Նիկոլը, ով հմտորեն օգտվում է պրիմիտիվ մանիպուլյացիաներից, կեղծիքից և ստից...
Եթե ներքաղաքական առումով նրա այս քաղաքականությունը կարճատև ինչ-որ օգուտ նրան տալիս է, ապա արտաքին քաղաքականության բնագավառում 2018 թ-ի մայիսից մենք տանուլ ենք տվել ամեն ինչ, որի գագաթնակետը եղավ 44-օրյա խայտառակ պատերազմը, որի հետևանքները մենք դեռ շատ երկար ենք զգալու մեզ վրա...
Գեղցի ղեկավարը և նրան սատարող գեղցի կողմնակիցները կազմաքանդելու են Հայաստանը իր բոլոր հետևանքներով...
Հիմա հասկանում եմ, թե ինչու ենք մենք ծվարվել մեր պատմանակ հայրենիքի մի շատ փոքրիկ մասում. ունեցել ենք Նիկոլի պես պետական մտածելակերպից զուրկ, մորթապաշտ, պաշտոնամոլ, անգրագետ, աներես ու ամեն ստորության ընդունակ ղեկավարներ...
Հ.Գ. Ցավն այն է, որ լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը ոչ միայն չսովորեցինք ուրիշների, այլև ԵՐԲԵՔ չսովորեցինք սեփական սխալների վրա...
Քաղաքագետ Գագիկ Համբարյան
0Comments