Կրեմլում տեսել են ավիաաղետի մասին Բաքվից հնչող հայտարարությունները. Պեսկով

Մանրամասներ
պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Ակտաուի ավիաաղետը մինչև հետաքննության ավարտը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում տեսել են Բաքվից հնչող հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ինքնաթիռը հակաօդային պաշտպանության միջոցով խոցելու համար:

«Միջադեպը հետաքննվում է, և մինչև չլինեն հետաքննության արդյունքները, մեզ իրավունք չենք վերապահում ինչ-որ գնահատականներ տալ, և դա չենք անի»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը կործանվել էր Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 ուղևորից 38-ը զոհվել են։ Ավիաաղետը հետաքննում են Ղազախստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում: