Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վարակվել է կորոնավիրուսով, կկարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Պեսկովը։
0Comments