Ադրբեջանական Arilines ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկելու ավիաընկերությունների քաղաքացիական թռիչքները դեպի Ռուսաստան։
«Այս պահին դա նախատեսված չէ»,- «Интерфаксу»-ին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանից դեպի Ռուսաստան չվերթների իրականացման մեջ փոփոխություններ չկան. բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի։
0Comments