Անդրանիկ Քոչարյան, քեզ գցելու եմ Դոգի ջեբը, լսա՞ր, թող իր ձեւով քեզ հիշի. Անհետ կորածի հարազատ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Թող պատասխանեն՝ ով էր պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կnտnրեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեցին անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք ի նշան բողոքի փակել են պողոտան:

Նրանք ցանկանում են հանդիպել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Ուզում ենք հանդիպել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց չի գալիս հանդիպման։ Նա հայտարարել է՝ ավարտվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, մենք էլ տուժողների իրավահաջորդներն ենք, օրինական իրավունք ունենք չէ՞, գանք ու հարցնենք՝ ինչ ենք պարզել։ Մեզ պետք է պատասխան տան։

Հրապարակային ազգանուններ չեմ հնչեցնի, բայց շատ մարդիկ կան, ովքեր պետք է գային ու քննիչ հանձնաժողովում  հարցաքննվեին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ անգամ են դիմել Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու համար. «Այսօր իջել է օգնականը, ասել՝ 4 հոգի կարող է բարձրանալ: Մենք ասացինք՝ 4 հոգով չենք եկել, 15-20 ծնող ենք, թող բարի լինի, բոլորին ընդունի: Եթե չի կարող  բոլորին տեղավորել, կարող էր իջնել ներքեւ: Հարցեր կան, որ բոլորս տանք։ Չեկավ, չի գալիս։

Բազմիցս եղել է, գնացել ենք, 50 հոգի ենք եղել, թե 40 հոգի, ԱԱԾ պետն ընդունել է, լսել է, ճամփու է դրել, էդ ինչի՞  ԱԱԾ պետը կարող է ընդունի, լսի մեզ, Անդրանիկ Քոչարյանը չէ՞: Ինչի ինքն ո՞վ է: Քննիչ հանձնաժողով ես ղեկավարում, մենք էլ այդ քննիչ հանձնաժողովի հետ կապված լիքը հարցեր ունենք։

Մենք փողոցը փակեցինք, որ ականջալուր անեն այդ անձնավորությանը, որ ընդունի մեզ: Բայց ինչքան տեսա՝ ինքը թքած ունի, ընդհանրապես:

Մենք հասկանում ենք, որ մենք սրանով մարդկանց նեղություն ենք տալիս, բայց  մենք հենց այնպես չենք եկել փող ուզում, մենք եկել ենք մեր խնդրով»,- հայտարարեց Ղուկասյանը:

Նա ընդգծեց, որ իրենց պահանջը պարզ է. «Թող գան ու պատասխանեն, թե ով է այս պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կոտորեց։ Թող ներկայացնեն, չիմանա՞նք՝ ով մեր երեխաներին տարավ, փրթեց, ով տարավ, թողեց անհայտության մեջ։ 174-ի ճակատագիր մինչ օրս անհայտ է։ Արդեն մոռացա՞ն:

Ես Ղուկասյան Սարգիսի հորեղբայրն եմ, Ղուկասյան Արմանի էլ եղբայրն եմ, եղբայրս զոհվել է, երեխան էլ անետ կորած է։ Ունեմ այդ իրավունքը իրանից պահանջելու պատասխան։ Տնիցս երկու հոգի եմ տվել, քանի՞ հոգի է տվել Անդրանիկ Քոչարյանը իր տնից»,- ասաց Ղուկասյանը։ 

Նա դիմեց Անդրանիկ Քոչարյանին՝ ասելով. «Անդրանիկ Քոչարյան, գցելու եմ դոգի ջեբը, լսա՞ր: Հա, թող ինձ լսի: Դոգին եմ ասելու,՝ թող Անդոյին իր ձևով հիշի»: