Ակտաու թռչելու որոշումը օդաչուն ինքնուրույն է կայացրել. «Ռոսավիացիայի» տնօրեն

Մանրամասներ
վթար

Ակտաուի օդանավակայան թռչելու որոշումը կործանված AZAL ինքնաթիռի օդաչուն ինքնուրույն է կայացրել․ հայտնել է «Ռոսավիացիայի» տնօրեն Դմիտրի Յադրովը:

«Ղազախստանում կործանված Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կապիտանին Գրոզնիում վայրէջքի փորձերից հետո այլ օդանավակայաններ են առաջարկվել, սակայն նա որոշել է թռչել Ակտաու»,- հայտարարել է Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը։

Նա տեղեկացրել է նաև, որ այդ ժամանակ Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցված է եղել «Ковер» ռեժիմը, որը նախատեսում էր նշված տարածքից բոլոր օդանավերի անհապաղ հեռացում: Օդանավի հրամանատարը Գրոզնիում ինքնաթիռը վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել, որոնք անհաջող են եղել։