Հայաստան–ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024–ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը

Մանրամասներ
հհ ռդ դրոշ

2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը։ Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կանխատեսման մեջ։

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի դինամիկան (2015-2024) - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2024

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի դինամիկան (2015-2024)

Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 11 մլրդ (10 մլրդ 876 մլն) դոլար, մինչդեռ 2023 թվականի ամբողջ ընթացքում՝ 7,3 մլրդ դոլար։

2015-ին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1,3 մլրդ դոլար, 2019-ին գերազանցել է 2 մլրդ դոլարը, իսկ 2022-ից սկսել է կտրուկ աճել (մեծամասամբ միջնորդական առևտրի հաշվին. խմբ)։ Նույն պատճառով Հայաստանից Ռուսաստան արտահանումը 600-700 մլն դոլարից հասել է 3,2 մլրդ դոլարի, իսկ 2024 թվականի արդյունքներով ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 4,8 մլրդ դոլարի։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցրություն (2023-2024) - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2024