Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են ուժեղացնել ՌԴ դեմ պատժամիջոցները և կանխել երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի փոխանցումը

Մանրամասներ

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պայմանավորվել են ուժեղացնել տնտեսական պատժամիջոցները՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է Մ7 երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքներով։

«Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները վերահաստատել են, որ հավատարիմ են մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամրապնդմանը, լիարժեք համակարգմանը և կիրառմանը, ինչպես նաև Ուկրաինային ամուր աջակցություն ցուցաբերելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, նրանք պայմանավորվել են ուժեղացնել համակարգումը՝ կանխելու պատժամիջոցներից խուսափումը և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի փոխանցումը։