Մարսի վրա 500 հազար բնակիչ ունեցող քաղաք է հայտնաբերել․ Տեսանյութ

Մարսի վրա ինչ-որ թշնամական այլմոլորակային քաղաքակրթություն է գրոհել

Գիտնականները նորից հայտարարել են այն մասին, որ Մարսի վրա ժամանակին գոյություն է ունեցել քաղաքակրթություն ու որպես դրա ապացույց Google Mars ծառայությունում ներկայացրել են պատկերներ, որոնք կազմված են ՆԱՍԱ-ից ստացած լուսանկարներից։ Լուսանկարների վրա արտասովոր քարե կառույցներ են, հայտնում է Informing–ը։

Հետազոտողները պնդում են, որ այդ կացարանները կառուցվել են անհետացած քաղաքակրթության կողմից։ Այս կառույցները ձգվում էին մի քանի հարյուր կիլոմետր։ Մասնագետների խոսքով այդ քաղաքը մոտ կես միլիոն բնակիչ է ունեցել։

Համացանցում հրապարակվել է տեսագրությունը, որտեղ կարելի է տեսնել մարսյան ամայացած քաղաքը։ Այն բաղկացած էր հսկայական կառույցներից։ Դրանց երկարությունը հասնում էր 630 մետրի, իսկ բարձրությունը՝ 800 մետրի։ Լուսանկարի վրա հետազոտողները նույնիսկ թունելներ են նկատել, որոնք իրար են կապում որոշ շենքեր։

Վերլուծելով լուսանկարները՝ հետազոտողները ենթադրել են, որ քաղաքը կարող էր ավերվել հրաբուխից, կամ էլ նույնիսկ հզոր սելավից։ Նրանք չեն բացառում նաեւ այն, որ մարսյան քաղաքակրթությունը կործանվել է միջուկային պատերազմի հետեւանքով։

Բայց Մարսի վրա կյանքի անհետացման եւս մեկ վարկած կա։ Եվ այսպես ֆիզիկոս Ջոն Բրանդենբուրգը համարում է, որ Մարսի վրա ինչ-որ թշնամական այլմոլորակային քաղաքակրթություն էր գրոհել։