Զելենսկին հայտարարել է F-16-ների նոր խմբաքանակի Ուկրաինա ժամանելու մասին

Մանրամասներ
Զելենսկի F-16

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դանիայի կողմից նվիրաբերված F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակն արդեն գտնվում է հանրապետության տարածքում։ Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում` փոխանցում է Euromedia24-ը։

«Այժմ մեր օդային պաշտպանությունն ավելի ամրապնդվել է: Եթե ​​բոլոր գործընկերներն այդքան վճռական լինեին, ապա հնարավոր կլիներ վերացնել ռուսական տեռորը»,- գրել է Զելենսկին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին և Դանիայի ժողովրդին Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար։