«Նրանք մեզ չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին». Թրամփը Սիրիայի քրդերին օգնություն չցուցաբերելու մասին

ԱՄՆ նախագահն հավելել է, որ «ԱՄՆ-ն ահռելի գումարներ է ծախսել» քրդերին օգնելու հարցում, և չնայած, որ հիմա զորքը դուրս է հանում Սիրիայից, ամեն դեպքում քրդերն իրենց դուր են գալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է զորքը Սիրիայից ետ քաշելու և քրդերին չoգնելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է Huffpost.com-ը:

Մասնավորապես, Թրամփն ասել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քրդերը չեն օգնել իրենց, օրինակ՝ Նորմանդիայի կռիվների ժամանակ, իսկ «հիմա նրանք օգնում էին մեզ (ԻՊ-ի դեմ պայքարի հարցում), քանի որ դա իրենց հողն է»:

Թրամփը չի նշել հոդվածը, որից մեջբերել է այդ հատվածը, բայց լրատվամիջոցը հայտնում է, որ պահպանողական հեղինակ Կուրտ Շլիխտերը վերջերս գրված իր հոդվածում նշել էր 1944 թվականին քրդերի բացակայության փաստը Նորմանդիայում:

Թրամփը հավելել է, որ «ԱՄՆ-ն ահռելի գումարներ է ծախսել» քրդերին օգնելու հարցում, և չնայած նրան, որ հիմա զորքը դուրս է հանում Սիրիայի հյուսիսից, ամեն դեպքում քրդերն իրենց դուր են գալիս:

Հիշեցնենք, որ կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման մասին:

 

 

Luis Velarde@luivelarde

Trump on the Kurds: "They didn't help us in the Second World War, they didn't help us with Normandy, as an example." He suggests that they battled alongside U.S. forces for "their land," and adds, "With all of that being said, we like the Kurds."

Embedded video

465

Twitter Ads info and privacy

984 people are talking about this