Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում:), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով: Այս մասին իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Գնդակահարության պատ»:
Նա, մասնավորապես, նշել է. «Բնականաբար՝ հայհոյանքներին առավելեւս հայհոյանքով չեմ պատասխանելու եւ որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:
Իսկ նրանք ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ եւ կոչ անում այս գրառման ներքո ակտիվ ՉԼԻՆԵԼ, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը:
Սիրում եմ նաեւ մյուսներին, այսինքն՝ բոլորին»:
0Comments