Քաղաքական մուրացկանությունը արտաքին սպառնալիքից ոչ պակաս սպառնալիք է․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Իրանը կպահի Սյունիքը», «Ռուսաստանը կփրկի մեզ», «Թրամփը չի թողնի կռիվ լինի», «Ֆրանսիան օդը կփակի», «Եվրոմիությունը դրոշներ կտնկի» և նմանատիպ այլ մտքեր թմրեցնում են մեզ, հանում պատասխանատվությունը մեր վրայից, և, ստեղծելու փոխարեն, մուրալու հոգեբանություն սերմանում:

Քաղաքական մուրացկանությունը արտաքին սպառնալիքից ոչ պակաս սպառնալիք է։

Մեր պետականության բանաձևը պետք է լինի ՍՏԵՂԾԵԼԸ, այլ ոչ թե մուրալով կպցնելը։

Ուզում ենք անվտանգ լինել, պետք է բանակ կառուցենք, ուզում ենք հարուստ ապրել, պետք է տնտեսություն զարգացնենք, ուզում ենք բարեկեցություն ունենալ, պետք է մշակույթ ստեղծենք։

Սա բնավ չի նշանակում ինքնամեկուսացում։

Ընդհակառակը, սա նշանակում է հավասարը հավասարի հետ փոխհարաբերություններ, որտեղ գործընկերները հանդիսանում են ոչ թե փրկիչներ, այլ փոխադարձ շահերով պայմանավորված դաշնակիցներ»։