Կառավարական կեցավայրի, տները երբեք չեն տաքանում, որ ձմեռը գալիս է, ուղղակի այնտեղ ապրողները քիչ է մնում Իջևանից փայտի վառարան ուզենք, խողովակն էլ պատուհանից հանենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց սա չի պրոբլեմը,գազը մեկ է՝ վառվում է, այն ջեռուցման համար բյուջեով նախատեսված գազը մեկ է՝ վառվում է, բայց այդ տունը չի տաքանում:
Որ չի տաքանում, ասենք լավ, կարող է մի քիչ մրսենք, երկու, երեք, չորս, հինգ, վեցերորդին ասում ենք՝ լավ, ժողովուրդ, չի լինի այսպես, բերեք մի քիչ տաքացուցիչ միացնենք, որ չսառենք։ Եվ ո՞վ է վճարում, պետական բյուջեն է վճարում, որովհետև, որ անկեղծ ասեմ, անձնական բյուջեն չի էլ կարող վճարել: Եղա՞վ անարդյունավետ։ Դե հիմա եկեք հետ գնանք, տեսնենք տարիների ընթացքում ինչ չափի միջոցներ են ծախսվում դրա վրա»,- ընդգծեց Փաշինյանը:
0Comments