Ես հաճույքով կհանդիպեմ Թրամփի հետ. Պուտին

Մանրամասներ
պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաճույքով կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն դրա համար  անհրաժեշտ է նախապատրաստվել։

«Գիտեք, հանդիպումը պետք է պատրաստվի: Ես հաճույքով կհանդիպեմ Դոնալդին (Թրամփ, ԱՄՆ նախագահ – խմբ.): Վաղուց չենք տեսնվել։ Մենք մտերիմ հարաբերություններ չունենք, բայց նախորդ տարիներին՝ նրա նախագահ եղած չորս տարիների աշխատանքի ընթացքում, շատ մոտիկից հանդիպել ու քննարկել ենք մեր միջպետական ​​հարաբերությունները։ Ես հաճույքով կհանդիպեի նրան նաև այսօր, և կարծում եմ, որ ինքը նույնպես: Դա ակնհայտ է մեր հեռախոսազրույցի բնույթից»,-ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին հայտնել է Պուտինը։

Այսօր ավելի վաղ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները և Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն արել: