Երեք աղջիկ բռնաբարել են մի տղամարդու, ով երկու օր անց մահացել է

Մանրամասներ

1

Վերջերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Տյումենի մարզում, որտեղ երեք աղջիկ ծեծել և բռնաբարել են մի տղամարդու, ով պատրաստվում էր գիշերել կայարանում։ Այս մասին հայտնում է Россия 24/7-ը։

Ըստ ականատեսների, կայարանի սպասասրահից աղջիկները տղամարդուն տարել են զուգարան, որտեղ փայտերով և սուր առարկաներով բռնաբարել են նրան։ Երկու օր անց, տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Իրենց արարքը բացատրելով, նրանք պնդում են, որ տղամարդն է իրենց բռնաբարել։ Սակայն վկաները չեն հաստատում նման տեղեկությունը։

Այժմ ոստիկանությունը հետաքննում է դեպքը։