Պատերազմի ողջ պատասխանատվությունը ուղղվելու է ՀՀ-ին. Բաքուն դիմելու է Ինտերպոլին և մարդկանց պահանջի. Ռուստամյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանը հստակ  ծրագիր է իրականացնում. նա Հայաստանին դիտելու է որպես ագրեսոր, որովհետև մենք ասել ենք Արցախ չկա, Նիկոլ Փաշինյանը գնացել, ստորագրել է և դուրս մղելով Արցախին, Արցախի գործոնը վերացնելով ամբողջ պատասխանատվությունը Հայաստանը վերցրել է իր վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Հետեւաբար, այդ տարածքներում ամբողջությամբ եղել է Հայաստանի իշխանությունների ղեկավարությամբ իրականացված գործընթաց, և այս ամբողջ պատասխանատվությունը պատերազմի հետ կապված ուղղվելու է Հայաստանին և Հայաստանի իշխանություններին»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա նորից Ադրբեջանը կսկսի դիմել Ինտերպոլին եւ կոնկրետ մարդկանց պահանջել:

«Ադրբեջանից ձայներ են հնչում, որ այդ դատավարության մեջ նաև ուզում են ունենալ Հայաստանի աջակցությունը, որ դրվագներ կան, որոնք լիարժեք բացահայտելու համար Հայաստանի աջակցության կարիքը կա: Այսինքն մարդիկ են ուզում, որ գնան այնտեղ վկայություն տան, մեղադրյալներ կան, որ պետք է ընդգրկվեն, որոնք դատվող 16-ի մեջ չեն: Սա լուրջ պրոցես է, որը նոր-նոր սրանք պիտի հասկանան, թե ինչ ավեր են գործել, ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս»,-ասաց Ռուստամյանը: