Ինչ է ասել Բայդենը հեռանալուց առաջ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Ուկրաինայում ճգնաժամի սկզբում իր առջեւ դրված է եղել «միջուկային երկու տերությունների միջեւ պատերազմից խուսափելու» խնդիրը։

«Ես երկու խնդիր ունեի. մեկը՝ համախմբել աշխարհը եւ պաշտպանել Ուկրաինային, մյուսը՝ խուսափել պատերազմից միջուկային երկու տերությունների միջեւ։ Այսօր մենք արել ենք թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- ասել է նա։

Բայդենը երկուշաբթի հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտում հրաժեշտի խոսքով, արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ, Վաշինգտոնի վարչակազմի հաջորդ ղեկավար Դոնալդ Թրամփին լիազորությունները հանձնելու նախաշեմին։