Կոնգրեսում Ուկրաինայի հարցով համաձայնության բացակայությունը սպառնում է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և աշխարհին. Բայդեն

Մանրամասներ
բայդեն

ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության բացակայությունը Ուկրաինային օգնելու ֆինանսավորման հարցում սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և սպառնում է հետևանքներով ՆԱՏՕ-ի և ողջ աշխարհի համար։

Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Կոնգրեսի ղեկավարության հանդիպումից հետո։

Բայդենը օրենսդիրների հետ քննարկել է նրանց անգործության ռազմավարական հետևանքները Ուկրաինայի, ԱՄՆ-ի և աշխարհի համար։ «Նա հասկացրեց, որ Կոնգրեսի շարունակական անգործությունը վտանգում է Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ազատ աշխարհի մնացած երկրների ազգային անվտանգությունը: Նախագահը կոչ է արել Կոնգրեսին արագ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային աջակցելու համար և դրանով իսկ ԱՄՆ-ի վճռականության ազդանշան ուղարկել»,- ասվում է հայտարարության մեջ։

«Նախագահը նաև հասկացրել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սահմանային խնդիրների լուծման համար»,- ասվում է փաստաթղթում։ Ինչպես նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենը «հայտնել է իր հանձնառությունը սահմանային քաղաքականության վերաբերյալ երկկողմանի համաձայնության ձեռքբերմանը» և նաև ասել, որ «խրախուսված է ԱՄՆ Սենատում այս հարցի շուրջ երկկուսակցական բանակցությունների առաջընթացով»։ «Նախագահը կոչ է արել Կոնգրեսին հնարավորինս շուտ հաստատել ազգային անվտանգության իր խնդրանքը», - նշվում է փաստաթղթում։