Բրիտանացի պլասիկ վիրաբույժ Մյունիկ Սոմջին, որն աշխատում է Լոնդոնի Dr. Medi Spa կլինիկայում, հայտարարել է, որ Քեմբրիջի դքսուհի, 37-ամյա Քեյթ Միդլթոնը վերջին շրջանում երիտասարդացնող միջոցներ է օգտագործում: Նա հրապարակել է դքսուհու երկու լուսանկարներ, որոնցից մեկում երևում են Քեյթի ճակատի կնճիռները, իսկ մյուսում նրա մաշկը շատ հարթ է:
«Մեր Քեյթը սիրում է մի փոքր բոտեքս»,- գրել է պլաստիկ վիրաբույժը: Քենսինգթոնյան պալատից սովորաբար նման բնույթի հայտարարություններին մեկնաբանություն չեն տալիս, բայց այս անգամ բացառություն է արվել: Թագավորական ընտանիքի մամուլի խոսնակը The New York Post-ին տված հարցազրույցում բժշկի հայտարարությունը բացարձակ սուտ է անվանել:
Այժմ բժշկի հրապարակումը ջնջված է:
Լրագրողի այն հարցին, թե Քեյթ Միդլթոնն այցելե՞լ է կլինիկա, մենեջերը լռել է:
«Մենք չենք կարող բացահայտել այն ինֆորմացիան, թե արդյո՞ք նա մեր հաճախորդն է: Մենք չբացահայտելու համաձայնություն ունենք մեր հաճախորդների հետ»,- ասել է մենեջերը:
0Comments