Հոլանդացին շոգ եղանակին աշխատանքի է գնացել շրջազգեստով, քանի որ ընկերության դրես կոդի պատճառով տղամարդկանց արգելվում է գրասենյակ շորտերով հայտնվել, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով AD նիդերլանդական պարբերականին:
21-ամյա Պիմ Ստինբերգենը կադրերի բաժին է գնացել, որպեսզի իմանա շորտեր կրելու արգելքի պատճառը: Նրան ասել են, որ շորտերով աշխատակիցները ոչ ներկայանալի տեսք են ունենում: Սակայն պարզվել է, որ շրջազգեստ թույլատրվում է, եւ Ստինբերգենը որոշել է օգտվել այդ հնարավորությունից:
Twitter-ի իր էջում տղամարդն իր ծանոթներին խնդրել է իրեն շրջազգեստ տալ: Նա կապույտ շրջազգեստով գրասենյակ է գնացել, գրում է news.am:
«Իհարկե, բոլոր ծիծաղում էին: Սակայն իմ գործընկերները ծիծաղում էին ոչ թե ինձ վրա, այլ թե ինչպես ես դուրս եկա այդ իրավիճակից»,- գրել է Ստինբերգենը՝ հավելելով, որ շատերը նրան հերոս են ավանել եւ գովել խիզախության համար:
Նրա խոսքով՝ իր տեսքը դուր չի եկել տնօրենին, եւ վերջինս որոշել է հաջորդ շաբաթ վերանայել ընկերության դրես կոդի քաղաքականությունը:
Հոլնդացին նշում է, որ շորտեր արգելելը մեկ քայլ ետ է, իսկ եթե տղամարդիկ իրենց լավ են զգում շրջազգեստով, ապա ոչ ոք չի կարող դա նրանց արգելել՝ չնայած վարիկոզին կամ գիրությանը:
Op het werk werd erg positief gereageerd, het team staat achter me en is het eens dat een korte broek eigenlijk gewoon zou moeten kunnen.
258 человек(а) говорят об этом
Информация о рекламе в Твиттере и конфиденциальность
Op het werk werd erg positief gereageerd, het team staat achter me en is het eens dat een korte broek eigenlijk gewoon zou moeten kunnen. pic.twitter.com/hW8lEM3dzS
— Pimpulsief (@meukmens) 28 июня 2019 г.
0Comments