Ի՞նչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկարժեք և մարդասիրական բանտը

Կյանքը Ստրյոստրյոմեում պետք է սովորեցնի բանտարկյալներին նորմալ պայմաններին

Ավանդական բանտերը չեն նպաստում հանցավորության նվազմանը: Մոտավորապես ամեն երրորդ բանտարկյալը ազատություն ստանալով՝ կրկին հանցանք է գործում: Իրավիճակը փոխելու համար նախագծվել է նոր Ստրյոստրյոմե բանտը: Այն գտնվում է Դանիայում, ոչ հեռու Գունդսլև քաղաքից:

Բանտը կառավարությանը արժեցել է 160 միլիոն դոլար: Ստրյոստրյոմեի ամեն մի բանտարկյալ կստանա 4 քառակուսի մետր խուց, որտեղ կլինեն սառնարան, պահարան, անհրաժեշտ պարագաներով գրասեղան և հեռուստացույց: Նաև խցում կլինի մեծ պատուհան, որը նայում է դեպի բակ: Բացի այս ամենից, բանտարկյալը կստանա առանձին լոգարան և տեղ ընդհանուր խոհանոցում, որտեղ նա կարող է ինքնուրույն կերակուր պատրաստել:

Բանտի տարածքը իր մեջ ներառում է մի քանի մարզահրապարակ, որոնց թվում են ֆուտբոլի և բասկետբոլի դաշտը, նաև ոչ մեծ թենիսի կորտ և վազքուղիներ:

Մասնագետների կարծիքով Ստրյոստրյոմեն՝ ամենամարդասիրական բանտն է: Այստեղ բանտարկյալներին չեն զրկի մարդկային պայմաններից, իսկ դրական միջավայրը և մեծ քանակությամբ հնարավոր զբաղմունքները կօգնեն բանտարկյալների ուշադրությունը կենտրոնացնել կյանքի դրական ասպեկտների վրա:

Կյանքը Ստրյոստրյոմեում պետք է սովորեցնի բանտարկյալներին նորմալ պայմաններին: Ինչպես հայտնի է, մեծ քանակությամբ հանցագործներ, որոնք իրենց պատիժը կրել են բանտերում՝ չեն կարողանում ազատության մեջ հարմարվել կյանքի նորմալ պայմաններին: Բանտի կյանքի ծանր պայմանները և բավական վտանգավոր միջավայրը միայն բարդացնում է սայթաքած մարդու վիճակը: Ստրյոստրյոմեն պետք է դառնա մի վայր, որտեղ հանցագործները ուղղվում են:

Ստրյոստրյոմեում կարող են պահվել ընդամենը 250 բանտարկյալ: Տարածքը հաշվարկված է այնպես, որպեսզի նեղվածք չլինի, հատկապես բանտարկյալների ազատ ժամանակ: