Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավարտել են տեսակապով մոտ երկու ժամ տեւած զրույցը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպումը սկսվել է Պեկինի ժամանակով 21:00-ին եւ ավարտվել 22:52-ին: Այն անցկացվել է փակ ձեւաչափով եւ նվիրված է եղել մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակին։
Զրույցի ընթացքում, ինչպես նշվում է, Չինաստանի ղեկավարը հանդես է եկել խաղաղության պահպանման օգտին եւ Բայդենին առաջարկել է ջանքեր գործադրել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կարգավորելու համար։
0Comments