Իլոն Մասկը կմիանա Twitter-ի տնօրենների խորհրդին՝ ստանալով ընկերության բաժնետոմսերի 9,2 տոկոսը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովում ներկայացված փաստաթղթերում, հաղորդում է CNBC-ն։
Մասկի պաշտոնավարումն ավարտվում է 2024թ.։ Տնօրենների խորհրդում իր պաշտոնավարման ընթացքում կամ դրանից հետո 90 օրվա ընթացքում Մասկը չի կարող լինել ընկերության սովորական բաժնետոմսերի 14,9 տոկոսից ավելի իրական սեփականատերը:
Մասկի գնումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունը քննադատվել է սոցիալական ցանցերում: Անցյալ ամիս Tesla-ի գործադիր տնօրենը Twitter-ում հարցում է անցկացրել խոսքի ազատության սկզբունքների վերաբերյալ: Նա հավելել է, որ մտածում է սոցիալական մեդիայի նոր հարթակ ստեղծելու մասին։
Տնօրենների խորհրդում ընդգրկվելուց հետո Մասկը հայտարարել է, որ փոփոխություններ կմտցնի։
«Ես անհամբեր սպասում եմ գլխավոր տնօրեն Պարագի հետ աշխատելուն, որպեսզի առաջիկա ամիսներին Twitter-ում զգալի բարելավումներ կատարեմ»,- գրել է Մասկը։
0Comments