The Washington Post թերթի լրագրող Էնն Էփլբաումը Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է Դոնալդ Թրամփի հետ:
Խոսքը նախընտրական պայքարի մեթոդների մասին է: Էփլբաումը նկատել է, որ Զելենսկին, ինչպես Թրամփը, օգտագործում է իր հեռուստատեսային ճանաչումը: Լրագրողը հիշեցրել է, որ Զելենսկին հանրահայտ դարձավ «Ժողովրդի ծառան» ֆիլմի շնորհիվ:
Ֆիլմի հերոսն օգնեց ժողովրդին հասկանալ, որ նրանց պետք է հենց այդ հերոսի նման նախագահ: Լրագրողը նաև նկատել է, որ Զելենսկին չի ձգտվում պառակտել Ուկրաինայի ժողովուրդին, մարդիկ հոգնել են արդեն Ռուսաստանի հետ պատերազմից:
Էփլբաումի կարծիքով` ապրիլի 14-ին նախատեսված բանավեճը իսկական փորձարկում կլինի Զելենսկու համար:
0Comments