
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) մի խումբ մարդկանց Է ձերբակալել, ներառյալ օտարերկրյա քաղաքացու, լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքների անօրինական հավաքման մեջ կասկածանքով:
Այդ մասին, հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Ազգային անվտանգության կոմիտեի կողմից լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքների անօրինական հավաքման ու հրապարակման մեջ կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացի»,-ասվում Է ԱԱԿ-ի մամուլի տեղեկագրում:
Հաղորդագրության համաձայն, քրեական գործեր են հարուցվել հանրապետության Քրեական օրենսգրքի «Լրտեսություն», «Պետական դավաճանություն» եւ «Պետական գաղտնիքների անօրինական հավաքում եւ հրապարակում» հոդվածներով: «Քննչական դատարանի կողմից այդ խմբի անձանց նկատմամբ խափանման միջոց Է ընտրվել կալանքը: Քրեական գործերն ունեն «Գաղտնի» կնիք-մակագիր, որի կապակցությամբ, հետաքննության շահերից ելնելով, այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-պարզաբանել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
0Comments