Ruthless0903 անունով օգտատերը պատմել է, թե ինչպես է նամակ ստացել իր մահացած եղբորից։ Այս մասին հայտնում է Լենտան։
Նա խոստովանել է, որ եղբոր մահվանից հետո հաճախ է հաղորդագրություններ գրել նրան, որովհետև իրեն դուր էր գալիս մտածել, որ եղբայրը կարող է դա կարդալ։
Սեպտեմբերին աղջիկը գրել է, որ շատ է կարոտում նրան և շատ հանկարծ պատասխան նամակ է ստացել․ «Ցավալի է լսել, որ դու կարոտում ես ինչ-որ մեկին, բայց սա սխալ հեռախոսահամար է»։
Պարզվել է, որ աղջկա եղբոր հեռախոսահամարը տվել են ուրիշին, և որ ամենահետաքրքիրն է հեռախոահամարի նոր տերը գտնվում նմանատիպ իրավիճակում, քանի որ վերջինիս զարմուհու վիճակը ծանր է, և նա ամեն րոպե կարող է մահանալ:
Անծանոթն աղջկան ասել է, որ հասկանում է վերջինիս, և առաջարկել է գրել, երբ ցանկանա:
0Comments