Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հեռանում է պաշտոնից, նա կատարում էր երկրի գլխավոր արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի գործառույթները, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Փրայսը չի հեռանում պետդեպարտամենտից. մարտի վերջին նա կսկսի աշխատել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի թիմում, երեքշաբթի տեղեկացրել են գերատեսչությունում։ Քանի դեռ նրա հաջորդը չի նշանակվել, Փրայսի պարտականությունները կդրվեն նրա ներկայիս տեղակալ Վեդանթ Փատելի վրա։
Փրայսը Ջո Բայդենի վարչակազմում դաշնային գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ աշխատելու երկարատեւության ռեկորդ է սահմանել. նա սկսել է աշխատել 2021թ. հունվարի 20-ին, նրա նշանակումը տեղի էր ունեցել ավելի վաղ, քան վարչակազմում աշխատանքն ստացել էր Ջեն Փսակին՝ Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։
Պենտագոնի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, որն այժմ աշխատում է Ազգային անվտանգության խորհրդում, հիմա Բայդենի հաղորդակցությունների բաժնի ղեկավարն է։
Փրայսը, որը նախկինում՝ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում եւ Ազգային անվտանգության խորհրդում, կառավարությունից հրապարակայնորեն հեռացել է 2017թ. փետրվարին՝ հայտարարելով, որ չի կարող մաքուր խղճով ծառայել այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին հետախուզական հանրույթի հասցեին նրա քննադատության պատճառով։
0Comments