Չեմ կարող վիճել Ձեզ հետ. Պուտինը հաղթել է Կադիրովին

Ռամզան Կադիրովը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, որը Պուտինը ցուցաբերում է մուսուլմանական աշխարհին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրվել է, թե ինչպես է հանրապետությունում ընթացել Եվրոպայում ամենամեծ մզկիթի բացման արարողությունը:

Կադիրովը նախ շնորհակալություն է հայտնել աջակցության համար, որը Պուտինը ցուցաբերում է մուսուլմանական աշխարհին, իսկ երբ ՌԴ նախագահը հարցրել է՝ իրո՞ք այն ամենամեծն է Եվրոպայում, Չեչնիայի ղեկավարն ասել է, որ այն նաև ամենագեղեցիկն է աշխարհում:

«Ամենագեղեցիկը Պետերբուրգում գտնվողն է»,-ընդհատել է Պուտինը:

«Չեմ կարող վիճել Ձեզ հետ»,-արձագանքել է Կադիրովը: