Սատուրնի Էնցելադ արբանյակի վրա կարող է կյանք լինել: Այս տեսակետն ավելի է ամրապնդվել այն բանից հետո, երբ գիտնականները հաշվարկել են արբանյակի օվկիանոսի տարիքը՝ մոտ 1 մլրդ տարի, հաղորդում է Fox News-ը:
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) գիտնական Մարկ Նևոյի խոսքով՝ 1 մլրդ տարին բավական երկար ժամանակ է կյանքի ի հայտ գալու համար: Նա խոստովանել է, որ զարմացել է, երբ «Կասինի» տիեզերական սարքն արբանյակի վրա օվկիանոս է հայտնաբերել:
«Էնցելադը շատ փոքր արբանյակ է: Սովորաբար փոքր արբանյակներն այնքան էլ ակտիվ չեն լինում, նրանք ավելի շատ քարի ու սառույցի մեռած զանգվածներ են»,- ասել է նա:
Էնցելադ արբանյակի վրա կյանքի գոյության հավանականության մասին առաջին անգամ խոսվել է 2017թ.-ին, երբ ուսումնասիրվել են այնտեղ ուղարկված տիեզերական սարքից ստացված տվյալները: Այդ ժամանակ ՆԱՍԱ-ի աշխատակից Թոմաս Ցուրբուխենն ասել էր, որ արբանյակից ստացված տվյալները մոտեցնում են մեզ այն վայրի փնտրտուքներին, որտեղ բնակելի միջավայրի համար անհրաժեշտ բաղադրիչներ կան: Ավելի ուշ՝ 2018թ.-ին, Էնցելադի վրա օրգանական մոլեկուլներ էին հայտնաբերվել:
«Կասսինի» տիեզերական սարքը տիեզերք է ուղարկվել 1997թ.-ին: Այն 20 տարի շարունակ ակտիվ է եղել և 13 տարի պտտվել է Սատուրն մոլորակի շուրջը՝ ուսումնասիրելով և տվյալներ հավաքագրելով դրա և դրա արբանյակների մասին: Առաքելության շրջանակում ուսումնասիրվել է նաև Սատուրնի ամենախոշոր՝ Տիտան արբանյակը, որը նույնպես կարող է այլմոլորակային կյանք լինել:
Սատուրնի Էնցելադ արբանյակի վրա կյանքի հնարավոր գոյությունն ապացուցող նոր տվյալներ են ի հայտ եկել
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության գիտնական Մարկ Նևոյի խոսքով՝ 1 մլրդ տարին բավական երկար ժամանակ է կյանքի ի հայտ գալու համար
0Comments