Պարոն ոստիկանապետ:
Հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել կառավարության նիստում ՀՀ վարչապետի հնչեցրած հանձնարարականը ուժային կառույցներին՝ պայքարել բռնություն քարոզող ուժերի և սևազգեստ մարդկանց դեմ, որոնք <<հիբրիդային պատերազմով>> ուզում են <<քաղաքական հարցեր >> լուծել:
Դուք ինքներդ էլ կառավարության նիստից հետո հայտարարել եք, որ ՀՀ–ում անթույլատրելի եք համարում բռնության կոչը, իսկ <<բռնության կոչեր անողները կարժանան օրենքի սահմաններում իրավապահ մարմինների կոշտ արձագանքին>>:
Անչափ հետաքրքրական է, եթե չասեմ ՝ զավեշտալի:
Վարչապետը այսպիսով Ձեզ է դնում հարվածի տակ, Ձեզ է ստիպում, որ Դուք ընտրովի գործունեություն ծավալեք՝ իր հանցավոր, դատարանի դուռ փակող զանգվածի արարքների վրա աչք փակել, իսկ ընդդիմախոսներին հալածել:
Նա փաստացի ուզում է Ձեզ և իրավապահ համակարգը օգտագործել կամ ծառայեցնել իր անձնական շահերին, իսկ Դուք դա կամ չեք հասկանում, կամ հասկանալով՝ կուլ եք տալիս:
Ո՞ւր եք Դուք, պարոն Օսիպյան, և ինչո՞վ էիք զբաղված, երբ անցյալ տարի ես դիմել էի ոստիկանություն՝ ինձ հոգեբանական ճնշման ու շանտաժի ենթարկելու համար: Ո՞ւր էր Ձեր էնտուզիազմը, երբ Նարեկ Մալյանին էին գրկած տանում գիշերով, որպեսզի գցեն աղբարկղը: Ո՞ւր էր Ձեր եռանդն ու նվիրումը, երբ <<Ռեստարտ>> նախաձեռնության անդամները ահաբեկում էին մարդկանց, երբ գործող իշխանության կողմնակիցները Ազատության հրապարակում օրը ցերեկով հարձակվում էին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա, երբ տխրահռչակ Ջիվանը սպառնում էր Արցախի նախագահի <<գլուխը քարով ցխել>>:
Ես հիշում եմ, թե ինչպես ժամանակին՝ <<Էլեկտրիկ Երևան>> ակցիայի ընթացքում, ցուցարարներից մեկը թքեց Ձեր գլխարկի մեջ: Խնդրում եմ հիմա Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ անգամ, հնարավորություն ունենալու դեպքում, չթքեն Ձեր դեմքին:
Անի Կարապետյան
0Comments