Հայտնի են Եղիսաբեթ 2-րդ թագուհու սիրելի սերիալները: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Թագուհու ամենասիրելի սերիալը «Պարզ, անգլիական սպանությունն է» (Midsomer Murders): Նրա օգնականը պատմում է, որ թագուհին շատ է տխրել, երբ 2010-ին սերիալն ավարտվել է: Նշվում է, որ այն սերիաները, որտեղ վնասում են ոստիկաններին, թագուհին տանել չի կարողանում:
Թագուհու սիրելի սերիալներից են նաև «Պահպանելով պատշաճությունը» (Keeping Up Appearances), «Բժիշկ Ով»-ը (Doctor Who), «Հնդկական ամառը» (Indian Summer) և «Նոր հնարքները» (New Tricks):
Եղիսաբեթ 2-րդը նախընտրում է սերիալները նայել DVD սկավառակներով, որոնք ուղարկում է BBC ընկերությունը:
0Comments