Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են 95-ը 95-ի դիմաց բանաձեւով

Մանրամասներ
4

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ռուսական կողմը հանձնել է 95 ուկրաինացի զինվորականի, ուկրաինական կողմը՝ 95 ռուս զինվորականի:

«Ռուս զինվորականների գերությունից վերադառնալու ժամանակ միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ գերությունից վերադարձվել են Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորականները և սահմանապահները։ Նա նաև նշել է, որ ԱՄԷ-ն միջնորդ է հանդես եկել փոխանակման հարցում։