ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման չի պաշտպանել փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ կարծում է, որ նա չի կարող հաղթել հանրապետական Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է New York Post-ը։
«Օբաման շատ վրդովված էր, քանի որ գիտի, որ Հարիսը չի կարող հաղթել»,- ասել է թերթի աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ «Օբաման գիտի, որ Հարիսը ոչ կոմպետենտ է»։
«Նա պատրաստվում է Իսրայելի, Պաղեստինի, Ուկրաինայի մասին ասել՝ ինչ պատահի։ Նա պատրաստվում է իսկապես ինչ-որ հիմար բան ասել»,- հայտնել է աղբյուրը։
0Comments