Կիրակի, հոկտեմբերի 20-ին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջին անգամ առաջ է անցել փոխնախագահ Քամալա Հարիսից նախընտրական հարցման արդյունքով, տեղեկացրել է The Hill պարբերականը։
Հարցման արդյունքներով՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Թրամփի հաղթանակի շանսերը նախագահական ընտրություններում կազմում են 52, Հարիսինը՝ 42 տոկոս։
Ինչպես գրել է պարբերականը, օգոստոսի վերջից Հարիսի հաղթանակի շանսերը կազմել են մոտ 54-56 տոկոս, Թրամփինը՝ 44-46։
0Comments