Մեծ Բրիտանիայի էներգահամակարգի աշխատանքում խափանումն ազդել է մոտ 1 մլն բնակչի վրա, հայտնում է korrespondent.net-ը՝ երկրի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությանը հղումով:
Նշվում է, որ երկու գեներատորների հետ խնդիրները հանգեցրել են Մեծ Բրիտանիայի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների, սակայն այժմ էներգահամակարգը վերադարձել է բնականոն աշխատանքին:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի անջատումը թագավորության մի շարք շրջաններում՝ Անգլիայի հարավ-արևելքում, Ուելսում, ինչպես նաև մայրաքաղաք Լոնդոնում ավտոճանապարհներին, երկաթուղային տրանսպորտի, մետրոյի աշխատանքում խափանումների է հանգեցրել, ինչպես նաև ազդել է նավահանգիստների ու օդանավակայանների աշխատանքի վրա:
Սակայն խնդիրն արդեն վերացվել է:
0Comments