Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչել են որպես Իսրայելի մայրաքաղաք

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Թել Ավիվն արդեն ողջունել է վերոնշյալ որոշումները

Մարտի 24-ին ևս երկու պետություն Երուսաղեմը ճանաչել են որպես Իսրայելի մայրաքաղաքը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռումինիային և Հոնդուրասին: Համապատասխան հայտարարություններով հանդես են եկել Ռումինիայի ԱԳ նախարարն ու Հոնդուրասի նախագահը:

Երկու պետություններն էլ մտադիր են իրենց դեսպանությունները տեղափոխել Երուսաղեմ:

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Թել Ավիվն արդեն ողջունել է վերոնշյալ որոշումները:

Իսկ այդ ընթացքում Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ վարչապետն իր հետ անհրաժեշտ խորհրդակցություն չի անկցացրել: Նա կառավարությանը քննադատել է վարած արտաքին քաղաքականության համար:

Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանությունն այդ քաղաք տեղափոխելու մասին: