Ալիևը Մյունխենից մեկնել է Անկարա

Մանրամասներ
էրդողան ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով։

Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ալիևն Անկարա է ժամանել Մյունխենից, որտեղ մասնակցում էր անվտանգության համաժողովին։

Ադրբեջանի նախագահը Թուրքիա է ժամանել փետրվարի 18-ի երեկոյան։ Այցի պաշտոնական մասը նախատեսված է այսօր՝ փետրվարի 19-ին։

Սա Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում հինգերորդ անգամ վերընտրվելուց հետո։ Նախագահի պարտականություններն Ալիևը երդմամբ ստանձնել է փետրվարի 14-ին։